My world ...
Monday, January 14, 2013
Իրի մենախոսությունը …
Շատ գեղեցիկ եմ, մեծ, հարմարավետ, շքեղ, փափուկ: Բոլոր մարդիկ երազում են ինձ, ցանկանում են ինձ վրա լինել, փարվել , իսկ ես նրանց գրկեմ և տաքացնեմ քսանչորս ժամ: Ունեմ մի տեր, ով ինձ շատ է սիրում, ամեն առավոտ գեղեցկացնում է, ապահովում է հիանալի միջավայր: Ա˜, մոռացա ասել, որ ես մահճակալ եմ, որն ունի իր միակ և հարազատ ընկերը՝ տերը: Եվ ահա մի օր ՝ գիշեր էր: Ես սպասում էի նրան, սպասում, որ հիմա կգա և ես կգրկեմ նրան, կտաքացնեմ. նա չկար: Անցան երկար գիշերներ, նա էլի չկար: Փորձելով բացել փայտացած աչքերս՝տեսա, որ սենյակումս մենակ եմ, չկա ոչինչ ՝ անգամ իմ ամենասիրելի ծածկոցը, միայն պատեր էին… Մի քանի օր անց սենյակի դուռը բացվեց, և ներս բերեցին մի տուփ, որի մեջ նա էր: Չէր շարժվում, չէր խոսում, իր համար նոր մահճակալ էր գտել և պատրաստ էր միշտ այնտեղ մնալ: Վայելում էի նրա սառը ներկայությունը, փորձում էի գրկել նրան, բայց ոչինչ չէր ստացվում: Առավոտյան նրան տարան՝ անվերադարձ: Փակելով աչքերս՝ նորից դարձա փայտե մահճակալ՝ մենակ, տխուր …
Նկարի նկարագրությունը …
Ինձ համար Ափը մեր կյանքն է, որը թեկուզ մեկ-մեկ անարդար է լինում ( մուգ կապույտը խորհրդանշում է անարդարությունը, ցավը, հիասթափությունը), բայց միշտ օգնում է մեզ, մենք այնտեղ միշտ ապահով ենք , ուրախ… Ափի ներսում ես տեսնում եմ այն, ինչ մարդը հաճախ չի գնահատում, թողնում անցնում է կողքով, անընդհատ բողոքում է միայն, տանջվում է հիմար բաների պատճառով, սակայն չի գնահատում այն, ինչ ունի… Իսկ դա մեկն է, դա քո կյանքն է՝ իր բոլոր լավ ու վատ կողմերով, մարդիկ շատ հաճախ հեռվանում են կյանք կոչվածից: Այս աղջկան ես նմանեցնում եմ ինձ՝ իմ պատկերացմամբ… Նկարին նայելով զգում եմ ինչ-որ հոգեհարազատ զգացմունք… Աղջիկը այստեղ կարծես կույր լինի, ով կորցրել է ամեն բան, նրա համար շուրջը մութ է միայն մութ, և նա մտածում է, որ այս ամենը երբեք ավարտ չի ունենա… Բայց պետք չէ մոռանալ ՝արևածագից առաջ ավելի մութ է, քան գիշերը… Սպիտակ լույսը կգա, ամենինչ նորից կլուսավորվի, միայն պետք է ուժ գտնել քո մեջ, պայքարել, գնահատել և սիրել …
Ընդամենը 3 րոպե …
Խեղդվում եմ,
Խեղդվում եմ այս հիմար վիճակից:
Ուզում եմ փախչել,
Փախչել բոլորից և բարձրանալ այնտեղ…
Այնտեղ, ուր միայն թռչուններն են ապրում:
Ցանկանում եմ բղավել, բայց այնպես,
Որ ոչ մի արարած չլսի իմ հոգնած ձայնը:
Ուզում եմ թռչել մտքերիս հետ, գնալ հեռու հեռու…
Ուզում եմ արևի վառող ճառագայթներով ջերմացնել հոգիս,
Մաքրել ուղեղս անձրևի սառը կաթիլներով:
Գոռալ և դուրս հանել սրտիցս այն սև գիծը,
Որը մտել և ավերում է ամեն բան, ամեն ինչ …
Այն երկնային ուժն եմ ուզում, որը մի օր պետք է իջնի ինձ վրա…
Ցանկանում եմ կորցնել բոլորին, լինել միայնակ, լինել անիմաստ,
Բայց և վերակենդանանալ եմ ուզում:
Երաժշտություն եմ ուզում, որ կարողանամ կտրվել բոլորից,
Խորասուզվել երկնքի կապույտի մեջ:
Թևեր եմ ուզում…
***
Ինչքան դժվար է, երբ ապրում ես,
Բայց մահացած:
Ինչքան դժվար է, երբ շնչում ես,
Բայց անիմաստ:
Երբ ցանկանում ես թռչել,
Բայց հասկանում ես,
Որ հոգիդ շղթայված է հիմար մարմնիդ մեջ:
Եվ միայն մտքերն են, որ թռչում են, թռչում ու գնում են …
Բայց մահացած:
Ինչքան դժվար է, երբ շնչում ես,
Բայց անիմաստ:
Երբ ցանկանում ես թռչել,
Բայց հասկանում ես,
Որ հոգիդ շղթայված է հիմար մարմնիդ մեջ:
Եվ միայն մտքերն են, որ թռչում են, թռչում ու գնում են …
...
Նայելով նկարին` ես տեսնում և զգում եմ անսահմանություն, ազատություն, ցանկություններ, արագություն, պարզություն, ադրենալին, հույսեր, աշխարհ, որտեղ միայն դու ես:
… Աննկարագրելի զգացումներ, հույզեր, որոնք դու ցանկանում ես բաց թողնել վանդակից, ճախրել այդ ազատության մեջ: Իմ կարծիքով այստեղ կարմիր ծաղիկներն արտահայտում են քո բնույթը, խառնվածքը,մտքերը, երազները, այն նկարագրում է քեզ, այն քո բացառիկությունն է, եթե ուշադիր լինենք՝ կտեսնենք, որ կարմրից հետո գալիս է մուգ կապույտ գույն, որը նկարագրում է քո մյուս աշխարհը: Երկինքը խորհրդանշում է ազատությունը, իսկ թռչունները խորհրդանշում են այն, որ դու ցանկանում ես ազատվել վանդակից, թռչունի նման թռչել և կորել ազատության մեջ:
Լեոնիդ Ենգիբարյանը և Ես …
Սրճարանը դատարկվում է:
Աթոռները դասավորում են, խոհանոցից լսվում է ամանեղենի չխկչխկոցը:
Մնում ենք միայն ես, դու և թախիծը: Ների՛ր ինձ: Ես գիտեմ, դու ուզւոմ էիր, որ մենք այսօր երկուսով լինենք, բայց թախիծս ինձ հետ է: Դու արդեն բարկանում ես, դու պիտի շտապ զանգահարես: Հասկանում եմ՝ անհետաձգելի է:
Սրճարանը դատարկվում է:
Աթոռները դասավորում են, խոհանոցից լսվում է ամանեղենի չխկչխկոցը:
Մենք երկուսով ենք՝ ես և դու՝ իմ թախիծ…
Աթոռները դասավորում են, խոհանոցից լսվում է ամանեղենի չխկչխկոցը:
Մնում ենք միայն ես, դու և թախիծը: Ների՛ր ինձ: Ես գիտեմ, դու ուզւոմ էիր, որ մենք այսօր երկուսով լինենք, բայց թախիծս ինձ հետ է: Դու արդեն բարկանում ես, դու պիտի շտապ զանգահարես: Հասկանում եմ՝ անհետաձգելի է:
Սրճարանը դատարկվում է:
Աթոռները դասավորում են, խոհանոցից լսվում է ամանեղենի չխկչխկոցը:
Մենք երկուսով ենք՝ ես և դու՝ իմ թախիծ…
Խորը լռություն է տիրում, միայն ամանների չխչխկոցն է, որ խաթարում է մեր թախծոտ երեկոն:
Նստած ենք… միայն մենք ենք՝ ես և դու: Դու այնքան մշուշոտ ես, այնքան պարզ, այնքան ցավալի: Կամաց-կամաց մարում ես՝ թողնելով իմ մեջ մի խորը հետք, դու՝ խարհրդավոր արարած, որտեղից դու ծնվեցիր, ո՞վ է քեզ ստեղծել Ասվա՞ծ, թե՞ ես: Չեմ գտնում ոչ մի հարցի պատասխան, չեմ գտնում քեզ, մշուշ է …
Աթոռները դասավորում են, խոհանոցից լսվում է ամանեղենի չխկչխկոցը:
Լռության մեջ նստած եմ միայն ես …
Ու՞ր ես կորել …
Սեպտեմբերից սկսված մի հարց է ինձ տանջում, որի մասին անընդհատ մտածում եմ: Ու՞ր են կորել իմ մտքերը, երազները, իմ վառ երևակայությունը, ստեղծագործ միտքը, մուսաս: Իրոք, նրանք ուղղակի անհետացել են, չեզոքացել, թե՞ օքսիդացել: Տակնուվրա եմ արել սիրտս, հոգիս, ուղեղս՝ միևնույն է, չեմ գտնում նրանց: Մուսաս, առանց որի ես ինձ պատկերացնում եմ ճղճիմ արարածի տեսքով և հիմա կարծես այդ կերպարանքն եմ ստացել, չեմ կարողանում մտածել, չեմ կարողանում խոսել, երազել , այս հիմար վիճակի բարձունքից ցանկանում եմ բարձր բղավել՝ վերադարձիր ինձ մոտ: Դարձել եմ փոքրիկ երեխա, որը մոլորվելով իր վառ երևակայության մեջ, կորցրել է իրեն, կորցրել է ամեն բան: Ամեն անգամ քնում եմ այն հույսով, որ հիմա կգա, կգա ու կարթնացնի ինձ, իսկ ես արագ այդ մթության մեջ կվերցնեմ թուղթ և գրիչ ու կսկսեմ գրել, ավաղ, ոչինչ: Ա˜ , էլ չեմ կարողանում առանց նրա, խնդրում եմ օգնեք ինձ գտնել նրան, եթե հանկարծ մի օր հանդիպեք, ասացեք, որ ես սպասում եմ, սպասել եմ և սպասելու եմ …
Subscribe to:
Comments (Atom)