Monday, January 14, 2013

ԸՆԴՈՒՆԵԼ ԻՆՔՆ ԻՐԵՆ


Դուք չեք կարող լինել ոչ այլ բանքան այնինչ կաքԹուլացեք:Գոյությանը դուք հարկավորեք հենց այնպիսինինչպիսին կաք:
Միանգամ թագավորը եկավ այգի և տեսավ թոշնող ու մեռնողծառեր,թփեր ու ծաղիկներԿաղնին ասացոր ինքը մեռնում է,որովհետև չէր կարող լինել այնքան բարձրոր քան սոճին:Դիմելով սոճունթագավորը տեսավոր նա տերևաթափ է լինում,որովհետև չէր կարող խաղողի վազի նման խաղող տալ:Իսկ խաղողի վազը մեռնում էորովհետև չէր կարող ծաղկել,ինչպես վարդըՇուտով նա բույս գտավ,որ սրտին ուրախություն էր պատճառումծաղկուն էր և թարմ:Հարցուփորձ անելովնա այսպիսի պատասխանստացավ.
– 
Ես դա ինքնին հասկանալի բան եմ համարումՉէ որ,երբ դու ինձ տնկում էիրդու ցանկանում էի ուրախություն ստանալ:Եթե դու կաղնիխաղողի վազ ցանկանայիր ստանալ,դու դրանք կտնկեիրԱյդ պատճառով էլ ես մտածում եմ,որ չեմ կարող որևէ այլ բան լինելբացի այնինչ կամ:Եվ ես ձգտում եմ զարգացնել իմ լավագույն հատկանիշները:
        Մեկնաբանություն
Ես համաձայն եմ: Պետք է միշտ լինել այնպիսին, ինչպիսին կաս, վստահես ինքդ քեզ և քո ուժերին, ուրիշների հաճոյանալու համար չփորձես փոխել ինքդ քեզ՝ դառնալով ավելի վատը և կորցնելով սեփական ես-ը: Կան մարդիկ, ովքեր վախենում են ցույց տալ իրենց իրական կերպարը, բնավորությունները: Այդ մարդկանց ես համարում եմ թույլ, ինձ դժվար է շբվել այդպիսի մարդկանց հետ: Ես տանել չեմ կարողանում այն մարկանց, ովքեր ցանկանում են նմանվել ուրիշներին, թե ճաշակով, թե մտածելակերպով, թե բնավորութամբ, ամեն ինչով: Իհարկե, լավ է, երբ մարդ ցանկանում է լինել ավելի լավը, ինչպես իր հասակակիցներից մեկը: Բայց դառնալ կրկնորինակ, չունենալով սեփական տեսակետը և ուղեղը, սեփական կանոնները և բնավորությունները ՝ սխալ է: Պետք չէ նմանվել ուրիշներին,  ո՛չ, եղիր այնպիսին, ինչպիսին կաս: Դարձիր ավելի լավը հենց քո իսկ սխալների վրա, սեփական փորձից, դատիր ինքդ քեզ, խոստովանիր քո թերությունները և ձգտիր ինքդ փոխել քեզ, քո ձևով, քո կերպարին համահունչ և պահելով քո ես կոչվածը: Ապրիր այնպես, ինչպես ցանկանում ես: Մի մտածիր, թե ինչ է մտածում, քո մայրը, հայրը, եղբայրը, քո քույրը կամ քո ընկերը,  ի՞նչես մտածում դու, ի՞նչես ցանկանում: Հետևիր քո սրտին , մի սահմանափակիր քեզ, թող, որ միտքդ սավառնի և եղիր այնպիսին ինչպիսին դու կաս քո ներսում … <3

No comments:

Post a Comment