Monday, January 14, 2013

Ու՞ր ես կորել …

 Սեպտեմբերից սկսված մի հարց է ինձ տանջում, որի մասին անընդհատ մտածում եմ: Ու՞ր են կորել իմ մտքերը, երազները, իմ վառ երևակայությունը, ստեղծագործ միտքը, մուսաս: Իրոք, նրանք ուղղակի անհետացել են, չեզոքացել, թե՞ օքսիդացել: Տակնուվրա եմ արել  սիրտս, հոգիս, ուղեղս՝ միևնույն է,  չեմ գտնում նրանց: Մուսաս, առանց որի ես ինձ պատկերացնում եմ ճղճիմ արարածի տեսքով և հիմա կարծես այդ կերպարանքն եմ ստացել, չեմ կարողանում մտածել, չեմ կարողանում խոսել, երազել , այս հիմար վիճակի բարձունքից  ցանկանում եմ բարձր բղավել՝ վերադարձիր ինձ մոտ: Դարձել եմ փոքրիկ երեխա, որը մոլորվելով իր վառ երևակայության մեջ, կորցրել է իրեն, կորցրել է ամեն բան: Ամեն անգամ քնում եմ այն հույսով, որ հիմա կգա, կգա ու կարթնացնի ինձ, իսկ ես արագ այդ մթության մեջ կվերցնեմ թուղթ և գրիչ ու կսկսեմ գրել, ավաղ, ոչինչ: Ա˜ , էլ չեմ կարողանում առանց նրա, խնդրում եմ օգնեք ինձ գտնել նրան, եթե հանկարծ մի օր հանդիպեք, ասացեք, որ ես սպասում եմ, սպասել եմ և սպասելու եմ …

No comments:

Post a Comment