Monday, January 14, 2013

Մի մարդու մասին


Մարդիկ շատ տարբեր են, ինչպես նաև իրենց բնավորության գծերը: Կան մարդիկ, որոնք ուղղակի ապրում են, ոչնչի մասին չեն անհանգստանում և անգամ չեն երազում: Ես այդ մարդկանց համարում եմ դատարկ: Կան նաև այնպիսի մարդիկ, ովքեր ապրում են երազներով, նպատակներով և գնահատում են այն ինչ ունեն: Նաև մարդիկ, ովքեր կորցրել են սեփական ես –ը , նրանք իրենց շատ են առանձնացնում մյուսներից  թե իրենց մտածելակերպով, թե բնավորությամբ:
Իրոք  յուրաքանչյուր մարդ իր բնույթով յուրահատուկ է: Ամեն մարդ մի գլուխգործոց է : Ճիշտ է մարդիկ  արտաքինով նման են իրար, բայց յուչաքանչյուր մարդու ներքին աշխարհը տարբերէ :Եվ պետք չէ, որ բոլոր մարդիկ լինեն միանման, նույն մտածելակերպով,  եթե Աստված քեզ ստեղծել է այնպիսին, ինչպիսին դու կաս ,ուրեմն հաստատվիր հենց այդպես:
Մարդկանց հոգեբանությունը ուսումնասիրելը ինձ մեծ բավականություն է պատճառում: Պատմություններ, լսել այնպիսի դեպքեր և հետևել թե ինչ է անում մարդը ամեն իրավիճակում:
 Իմ կյանքում եղել են այնպիսի պահեր,որ անգամ ես չեմ հասկացել ինձ, կարծես երկու տարբեր մարդիկ , որոնք ունեն տարբեր նպատակներ:
Մարդիկ այնքան հետաքրքիր են …
Նրանք անում են այն ինչ ցանկանում են, նրանք հաճախ մտածում են միայն իրենց մասին, անում անմտածված քայլեր : Իսկ հետո այդպես կորցնում շատ մարդկանց: Եվ վատն այն է, որ միայն կորցնելուց են հասկանում , թե ինչ թանկ մարդ են կորցրել: Իհարկե հաճախ դա լինում է ոչ իրենց մեղքով: Այդ իրավիճակներում նրանք ուղղակի փորձում են հիշել անցյալը, հին օրերը : Հենց այդ պահերին են նրանք սկսում մտածել իրենց անմտածված քայլերի մասին: Բայց արդեն ուշ է …
Այո ես պատմում եմ այս ամենը և ինքս զգում եմ դա, որովհետև եղել եմ այդ  իրավիճակներում : Ես ձեզ կներկայացնեմ այն…

Առավոտ էր, աչքերս բացելով ՝ հիշեցի այն ցավը, որ երեկ զգացի: Կարոտում էի քեզ, կարծես սպասում էի, որ հիմա կգաս, կարթնացնես ինձ քո անուշիկ համբույրներով: Վեր կացա ու դեռ սպասում էի : Նայում էի պատուհանին : Արևի երկար շողերը  ձգվում էին  ու հասնում աչքերիս: Այդ գեղեցիկ գարնանային եղանակը առինքնող էր, սակայն ես չէի ուզում տեսնել այն: Դուրս եկա պատշգամբ, նայում էի ջինջ երկնքին, նայում ու տեսնում՝ ինչ լուսավոր էր օրը: Զգում էի քո կարիքը: Զգում եմ՝ կողքիս ես, բայց ավաղ հիմա քեզ չեմ տեսնում, մտածում եմ քո մասին, ուզում հասկանալ ու՞ր ես հիմա : Երկար մտածմունքներից հետո վերցրի  գրիչ ու թուղթ: Չկարողանալով ոչ մեկին պատմել հոգումս կատարվող իրարանցման մասին՝ որոշեցի գրել, ինքս էլ չգիտեմ ՝ ինչն է դրդել, որ այս չոր թղթին եմ հանձնում այն բոլոր հուշերը, որոնք ներսումս էին:
           Գիշերն այնքան երկար էր, կարծես մի  ամբողջ կյանք լիներ: Մենակ չէի, սենյակումս փոքրիկ քույրիկս էր: Նա Տոման էր, ութ տարեկան, գեղեցիկ, խելացի մի մանկիկ :Նկատեցի,որ լալիս է, հարցրի՝ ինչ է պատահել, ասաց, որ վատ է զգում: Գնացի ՝ մայրիկին կանչեմ, մինչև հասանք, Տոման ուշագնաց էր եղել: Վախից սառել էի և անգամ չէի կարողանում լացել: Արագ հասցրինք հիվանդանոց: Ականջներումս նրա ձայնն էր, աչքերիս առաջ նրա հետ անցկացրած բոլոր օրերը: Սպասում էինք: Կյանքումս ամենաչսիրած բանը սպասելն է, փորձում էի ինձ զսպել: Մոտեցավ բժիշկը՝ սպիտակ հագուստով, տխուր, թորշոմած  և լուրջ դեմքով: Հետո ասաց ,որ չեն հասկանում ինչ է պատահել, իսկ Տոման կոմայի մեջ էր: Բայց ես հավատում էի, այդ մթության մեջ ես գտնում էի վերջին լույսը, հավատում, որ ամեն ինչ լավ կլինի : Աղոթում էի անդադար և փորձում գտնել հարցերի պատասխաններ ՝ հասկանալով,որ պատասխան չունեն:
    Ապրիլի յոթն էր, հիվանդանոցում սպասում էինք: Մոտեցավ բժիշկը, ասաց, որ գնում է երեխայի մոտ, մեկ հոգի կարող է գնալ իր հետ: Վեր կացա խնդրեցի, որ ես գնամ: Հագա սպիտակ խալաթ և մտա այն սենյակը, որտեղ…
Նա պառկած էր ՝ անշարժ, սպիտակ : Տարբեր սարքեր էին միացված, որոնց ձայնը մինչև հիմա հիշում եմ: Այնքան էի ուզում գրկել նրան և երբեք չթողել: Այնքան էի կարոտել նրա ձայնը, նրա ծով աչքերը :
Հանկարծ սարգերից մեկը ձայն հանեց, բժիշկները ինձ դուրս հանեցին և կանչեցին մյուսներին: Ես վախից անգամ չէի կարողանում մտածել: Քիչ անց բժիշկը մոտեցավ և ասաց.
-Ցավում եմ, մենք կորցրինք նրան:
Այդ պահին կարծես կյանքս աչքերիս առջևով անցավ ու հարվածեց ինձ: Ես չէի կարողանում հասկանալ  ինչ է կատարվում: Այնքան դժվար է, երբ վերջին պահին ես հասկանում,որ կորցնում ես այն մարդկանց, որոնց սիրում ես: Նա դեռ այնքան փոքր էր: Կարծես դեռ երեկ էր,որ զբոսնում էինք միասին,խախում և վայելում կյանքը :
    Ես եկա տուն: Այդ չորս պատերի մեջ միայն թուղթն էր,որ կարողացավ ինձ ապաստան տալ իր չոր թղթերի տակ: Վերցրի և արագ դուրս եկա պատշգամբ, գրում էի ՝ անդադար, անիմաստ,գրում էի այն ինչ զգում եմ: Հանկարծ մի լույս ընկավ թղթի վրա, ես բարձրացրի գլուխս և տեսա ինձ շատ մոտիկ, բայց և շատ հեռու մի հրեշտակ: Նա մեղմ շշնջաց .
-         Արի քույրիկ, ես այստեղ եմ …

No comments:

Post a Comment