Monday, January 14, 2013

Ինչու՞ է հարկավոր իշխանությունը


Տարբեր մարկանց խմբերում միշտ լինում են գլխավորներ, կառավարիչներ, որոնց ենթարկվում են մարդիկ, նրանք սահմանում են որոշ օրենքներ, կանոններ: Այդպիսի մի դեր էլ կատարում է իշխանությունը: Առանց իշխանության երկրում կսկսվեր քաոս, անկարգություն, մարդիկ չէին հասկանա միմյանց, կսկսվեր կռիվներ, պատերազմներ և բոլորը կանեին այն, ինչ ցանկանում են: Իշխանությունը դա կանխում է, սահմանում է օրենքներ, հասարակության շփման համար կանոններ, բոլորին ցույց է տալիս իր տեղը, այդպես մարդիկ ավելի հեշտ են ապրում: Իհարկե իշխանության անդամները պետք է նաև չչարաշահեն իրենց պաշտոնը: Ինչպես ասել է Սոկրատեսը <<Կառավարիչը կառավարիչ է, հպատակը ՝ հպատակ>>: Երկրի իշխանությունը առաջնահերթ պետք է լինի արդար, չպետք է լինի կաշառակեր,վաճառվող, միամիտ, անխելք, պետք է գործի սրամիտ և ճշգրիտ քայլերով, զարգացնի երկրի տնտեսությանը, ապահովի երկրի խաղաղությունը: Սա է իշխանության գլխավոր առաքելությունը :
Իսկ հիմա գանք մեր փոքրիկ Հայաստան: Ինչ եմ մտածում Հայաստանի իշխանության մասի՞ն:Օօօ, շատ ցավալի է, բայց այո՛: Կաշառակերություն, բնական է բոլոր երկրներում էլ լինում է, բայց Հայաստանը լինելով այսքան փոքրիկ երկիր գերազանցում է բոլոր սահմանները: Իշխանությունը զարգացնում է տնտեսությունը, որոշ դեպքերում էլ մեծ վնասներ է հասցնում երկրին: Իշխանության մեջ մտնող շատ պաշտոնյաներ չարաշահում են իրենց պաշտոնը, այն էլ ինչքան: Այո՛, շատ ցավալի է, բայց սա է իրականությունը: Եվ այսօր շատ քիչ մարդիկ են ովքեր պատրաստ են պայքարելու այս բոլոր խնդիրների դեմ, այսօր շատ մարդիկ կան ովքեր անգամ իրենց սեփական իրավունքներից տեղյակ չեն և կոպիտ ասած էշի նման աշխատում են և ուշադրություն չեն դարձնում նրան, ինչ կատարվում է: Այսօր Հայաստանում բավական մեծ թվի է հասնում արտագաղթը, որի միակ պատճառը իշխանության<<ակտիվ>> գործունեությունն է: Երբևէ մեզ հարց տվել ենք, ինչու՞ ուրիշ երկրներում այս վիճակը այդքան էլ ծանր չէ, ինչու՞, ուր է գնում երկրի բյուջեի մեծ մասը, ինչու՞ է Հայաստանում արտագաղթը այսքան շատ, ռեսուրսներ օգտագործելը ինչքան է օգուտ տալիս տնտեսությանը և երկրին ու արդյոք տալիս է, թե ոչ: Եթե ամեն մարդ գոնե մի անգամ, ուղղակի մտածի այս թեմայի վերաբերյալ ես շնորհակալ կլինեմ: Վերջիվերջո մենք ենք ապրում այս երկրում, թեկուզ միայն հաջորդ սերունդների համար պետք է ստեղծել լավ իշխանություն և կանոնավոր երկիր: Մեր նախնիները պայքարել են բոլորի դեմ, որպեսզի մենք ունենանք այսօր այսպիսի երկի՞ր, չեմ կարծում: Եկեք մտածենք մեր երկրի ապագայի մասին:

No comments:

Post a Comment