Խեղդվում եմ,
Խեղդվում եմ այս հիմար վիճակից:
Ուզում եմ փախչել,
Փախչել բոլորից և բարձրանալ այնտեղ…
Այնտեղ, ուր միայն թռչուններն են ապրում:
Ցանկանում եմ բղավել, բայց այնպես,
Որ ոչ մի արարած չլսի իմ հոգնած ձայնը:
Ուզում եմ թռչել մտքերիս հետ, գնալ հեռու հեռու…
Ուզում եմ արևի վառող ճառագայթներով ջերմացնել հոգիս,
Մաքրել ուղեղս անձրևի սառը կաթիլներով:
Գոռալ և դուրս հանել սրտիցս այն սև գիծը,
Որը մտել և ավերում է ամեն բան, ամեն ինչ …
Այն երկնային ուժն եմ ուզում, որը մի օր պետք է իջնի ինձ վրա…
Ցանկանում եմ կորցնել բոլորին, լինել միայնակ, լինել անիմաստ,
Բայց և վերակենդանանալ եմ ուզում:
Երաժշտություն եմ ուզում, որ կարողանամ կտրվել բոլորից,
Խորասուզվել երկնքի կապույտի մեջ:
Թևեր եմ ուզում…
No comments:
Post a Comment