Կրթությունը գիտելիքների մի աղբյուր է, որը չունի ավարտ: Այն մարդկանց հնարավորություն է տալիս լինել զարգացած, խելացի, տեղեկացված: Ես կրթված եմ համարում այն մարդկանց, որոնց հետ խոսելիս դու զգում ես, որ նրանք խելացի են, կիրթ,տեղեկացված են աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից (իհարկ պարտադիր չէ, որ տեղյակ լինեն ամեն-ամեն ինչից), ունեն սեփական կարծիք և կարողանում են նորմալ այն ներկայացնել, զարգացած են: Ես փորձում եմ դառնալ կիրթ մարդ, որովհետև անգրագետ մարդիկ այս դարում տեղ չունեն և ընդհանրապես շատ անհետաքրքիր է շփվել անգրագետ մարդու հետ՝ չունենալով ընդհանուր շփման թեմա: Ինձ տհաճ է, երբ իմ շրջապատում խոսում են այնպիսի թեմաներից, որից ես տեղյակ չեմ: Անմակարդակ և անգրագետ մարդիկ իմ կարծիքով չեն ապրում, վարում են անհետաքրքիր կյանք, միանման օրերով և անմակարդակ խոսակցություններով: Կիրթ մարդու պահելաձևը պետք է համապատասխանի իրեն: Իհարկե ես չեմ համարում, որ եթե մարդը կիրթ է, չպետք է ապրի այնպես, ինչպես ցանկանում է, մարդու բնավորությունը կապ չունի իր կիրթ լինելու հետ: Ես համարում եմ, որ խելացի մարդկանց պահելաձևը շատ չնչին ձևով է կապված նրանց խելացի լինելու հետ, ուղղակի խելացի մարդիկ պետք է պահեն վարվելաձևի կանոնները և չկորցնեն իրենց չափի զգացումը, բայց պետք է նաև ապրեն այնպես ինչպես ցանկանում են: Երբեմն ես անում եմ այնպիսի բաներ, որոնք կիրթ մարդը չի անի, դրանք ուղղակի անմտածված քայլեր են, որոնք ես դժվարանում են անգամ թվարկել: Օրինակ հաճախ ես կորցնում եմ իմ չափի զգացումը, սկսում եմ անտեղի խոսել և կոպտել դիմացինիս:
Կրթված լինելու գրավականը որակյալ կրթությունն է: Իմ կարծիքով Հայաստանում հասարակության որոշ մասն է, որ ցանկանում է ստանալ որակյալ կրթություն: Որակյալ կրթությամբ մենք կարող ենք ստեղծել կրթված հասարակություն, իհարկե շատ լավ կլինի, երբ կրթված մարդիկ չեն սկսի առանձնանալ մյուսներից: Ասել, որ Հայաստանում որակյալ կրթունյուն չկա՝ սխալ կլինի, կա, բայց ոչ լիարժեք: Այսօր շատ մարդիկ են սովորում, բայց չեն դառնում լավ մասնագետներ: Պակասում է հասարակության կրթվելու և որակյալ գիտելիք ստանալու ցանկությունը: Ես չէի ցանկանա Հայաստանում ստանալ կրթություն, քանի որ ինձ դուր չի գալիս այստեղի կրթությունը և ամենակարևորը ազգի մտածելակերպը: Ցանկանում եմ ստանալ այնպիսի կրթություն, որ միայն իմ մասնագիտությունից տեղյակ չլինեմ, այսինքն բազմակողմանի զարգացած, բայց մասնագիտությանս մեջ լինեմ լավագույնը:
Կրթություն ասելով՝ ես առաջնահերթ հասկանում եմ ինքնակրթությունը: Ուսուցիչը քեզ տալիս է կրթություն, կրթվելու ձև, համապատասխան գիտելիք, բայց դու ինքդ ես աշխատում դրա վրա, ինքդ ես փորձում ստանալ այն, հասկանալ: Ոչ ոք քեզ չի ստիպում լինել կրթված, զարգացած, խելացի դա քո սեփական որոշումն է և դրա համար դու ինքդ պետք է քայլեր կատարես: Պետք է կարդալ շատ գրքեր, տեղեկացված լինել տարբեր նորություններից (տարբեր ասպարեզներում), զարգացնող ֆիլմեր դիտել, գրագետ խոսել սովորել, սովորել ներկայացնել սեփական կարծիքը, հաճելի և հետաքրքիր զբաղմունքներով զբաղվել, սովորել սեփական սխալների վրա, չլինել տափակ, անհետաքրքիր և այլն: Եվ բացի այդ դու ես քո կյանքի տերը, դու ինքդ որոշ ձևով պետք սովորեցնես և կրթես քեզ:
Մեր կրթությունը պետք է լինի շարունակական սովորելով դպրոցում, հետո ԲՈՒՀ-ում դա ևս կրթություն է, բայց մենք շարունակելով ապրել ամեն վարկյան նոր գիտելիքներ ենք ստանում, աշխարհը զարգանում է և մարդիկ չեն կարող սահմանափակվել միայն դպրոցում կամ ԲՈՒՀ- ում ստացած գիտելիքներով: Կրթությունը չի կարող սահմանափակվել միայն դասով, որովհետև դասից ստացած գիտելիքը դու կիրառում ես քո մասնագիտության մեջ, կան նաև առարկաներ , որոնք ձևավորում են մարդու աշխարհայացքը, մտածելակերպը, բայց դա բավական չէ այս դարի համար: Մարդիկ պետք է ունենան նաև իրենց կյանքի դպրոցը, որտեղ նրանք կունենան իրենց սեփական դասերը և գիտելիքները, որը ինձ համար ավել հետաքրքիր է: Ես սովորում եմ սովորել, որովհետև ինչքան ավելի ես սովորում, այդքան հասկանում ես, որ շատ քիչ գիտես: <<Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ>> այսպես է ասել Սոկրատեսը, և ես համաձայն եմ այս մտքի հետ, պետք չէ սահմանափակվել, մենք ամեն րոպե սովորում ենք և միայն այն ժամանակ ենք հասկանում մեր սովորածը, երբ կիրառում ենք կյանքում:
Մեդիան օգնում է ինձ սովորել, զարգացած լինել, տեղեկացված: Ամեն րոպե ես համացանցից իմանում եմ տարբեր նորություններ, հետաքրքիր դեպքեր , փաստեր: Օրինակ ես ինքս շատ եմ սիրում կարդալ հայտնի մարդկանց ասույթներ, շատ եմ սիրում դիտել ֆիլմեր, էլէկտրոնային տարբերակով գրքեր կարդալ և ընդհանրապես շփվել: Մեդիան հեշտացնում է մեր կրթությունը, բայց ամեն ինչ տեսնել մեդիայի մեջ սխալ է:
Ես սովորում եմ, որովհետև սիրում եմ սովորել, որովհետև չեմ ցանկանում լինել անգրագետ և անմակարդակ, որովհետև ունեմ շատ նպատակներ, որոնց կատարման առաջին նախադրյալը կրթությունն է:
Այսօր մարդիկ իրենց գիտելիքներով և մարդկային արժեքներով են ձեռք բերում շրջապատ և ընկերներ: Եվ իրոք կրթված մարդիկ շատ բան կփոխեն աշխարհում և արդեն սկսել են փոխել, իսկ այն մարդիկ ովքեր մտածում են, որ կրթությունը անհետաքրքիր է, այդպես լքված կմնան հասարակության կողմից և ամեն անգամ կմտնեն odnoklassniki.ru և կշարունակեն իրենց <<հետաքրքիր>> գործունեությունը:
No comments:
Post a Comment