Monday, January 14, 2013
Իրի մենախոսությունը …
Շատ գեղեցիկ եմ, մեծ, հարմարավետ, շքեղ, փափուկ: Բոլոր մարդիկ երազում են ինձ, ցանկանում են ինձ վրա լինել, փարվել , իսկ ես նրանց գրկեմ և տաքացնեմ քսանչորս ժամ: Ունեմ մի տեր, ով ինձ շատ է սիրում, ամեն առավոտ գեղեցկացնում է, ապահովում է հիանալի միջավայր: Ա˜, մոռացա ասել, որ ես մահճակալ եմ, որն ունի իր միակ և հարազատ ընկերը՝ տերը: Եվ ահա մի օր ՝ գիշեր էր: Ես սպասում էի նրան, սպասում, որ հիմա կգա և ես կգրկեմ նրան, կտաքացնեմ. նա չկար: Անցան երկար գիշերներ, նա էլի չկար: Փորձելով բացել փայտացած աչքերս՝տեսա, որ սենյակումս մենակ եմ, չկա ոչինչ ՝ անգամ իմ ամենասիրելի ծածկոցը, միայն պատեր էին… Մի քանի օր անց սենյակի դուռը բացվեց, և ներս բերեցին մի տուփ, որի մեջ նա էր: Չէր շարժվում, չէր խոսում, իր համար նոր մահճակալ էր գտել և պատրաստ էր միշտ այնտեղ մնալ: Վայելում էի նրա սառը ներկայությունը, փորձում էի գրկել նրան, բայց ոչինչ չէր ստացվում: Առավոտյան նրան տարան՝ անվերադարձ: Փակելով աչքերս՝ նորից դարձա փայտե մահճակալ՝ մենակ, տխուր …
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment