Monday, January 14, 2013

...


Նայելով նկարին` ես  տեսնում և զգում եմ անսահմանություն, ազատություն, ցանկություններ, արագություն, պարզություն, ադրենալին, հույսեր, աշխարհ, որտեղ միայն դու ես:
… Աննկարագրելի զգացումներ, հույզեր, որոնք դու ցանկանում ես բաց թողնել վանդակից, ճախրել այդ ազատության մեջ: Իմ կարծիքով այստեղ կարմիր ծաղիկներն արտահայտում են քո բնույթը, խառնվածքը,մտքերը, երազները, այն նկարագրում է քեզ, այն քո բացառիկությունն է, եթե ուշադիր լինենք՝ կտեսնենք, որ կարմրից հետո գալիս է մուգ կապույտ գույն, որը նկարագրում է քո մյուս աշխարհը: Երկինքը խորհրդանշում է ազատությունը, իսկ թռչունները խորհրդանշում են այն, որ դու ցանկանում ես ազատվել վանդակից, թռչունի նման թռչել և կորել ազատության մեջ:

No comments:

Post a Comment