Monday, January 14, 2013
Իրի մենախոսությունը …
Շատ գեղեցիկ եմ, մեծ, հարմարավետ, շքեղ, փափուկ: Բոլոր մարդիկ երազում են ինձ, ցանկանում են ինձ վրա լինել, փարվել , իսկ ես նրանց գրկեմ և տաքացնեմ քսանչորս ժամ: Ունեմ մի տեր, ով ինձ շատ է սիրում, ամեն առավոտ գեղեցկացնում է, ապահովում է հիանալի միջավայր: Ա˜, մոռացա ասել, որ ես մահճակալ եմ, որն ունի իր միակ և հարազատ ընկերը՝ տերը: Եվ ահա մի օր ՝ գիշեր էր: Ես սպասում էի նրան, սպասում, որ հիմա կգա և ես կգրկեմ նրան, կտաքացնեմ. նա չկար: Անցան երկար գիշերներ, նա էլի չկար: Փորձելով բացել փայտացած աչքերս՝տեսա, որ սենյակումս մենակ եմ, չկա ոչինչ ՝ անգամ իմ ամենասիրելի ծածկոցը, միայն պատեր էին… Մի քանի օր անց սենյակի դուռը բացվեց, և ներս բերեցին մի տուփ, որի մեջ նա էր: Չէր շարժվում, չէր խոսում, իր համար նոր մահճակալ էր գտել և պատրաստ էր միշտ այնտեղ մնալ: Վայելում էի նրա սառը ներկայությունը, փորձում էի գրկել նրան, բայց ոչինչ չէր ստացվում: Առավոտյան նրան տարան՝ անվերադարձ: Փակելով աչքերս՝ նորից դարձա փայտե մահճակալ՝ մենակ, տխուր …
Նկարի նկարագրությունը …
Ինձ համար Ափը մեր կյանքն է, որը թեկուզ մեկ-մեկ անարդար է լինում ( մուգ կապույտը խորհրդանշում է անարդարությունը, ցավը, հիասթափությունը), բայց միշտ օգնում է մեզ, մենք այնտեղ միշտ ապահով ենք , ուրախ… Ափի ներսում ես տեսնում եմ այն, ինչ մարդը հաճախ չի գնահատում, թողնում անցնում է կողքով, անընդհատ բողոքում է միայն, տանջվում է հիմար բաների պատճառով, սակայն չի գնահատում այն, ինչ ունի… Իսկ դա մեկն է, դա քո կյանքն է՝ իր բոլոր լավ ու վատ կողմերով, մարդիկ շատ հաճախ հեռվանում են կյանք կոչվածից: Այս աղջկան ես նմանեցնում եմ ինձ՝ իմ պատկերացմամբ… Նկարին նայելով զգում եմ ինչ-որ հոգեհարազատ զգացմունք… Աղջիկը այստեղ կարծես կույր լինի, ով կորցրել է ամեն բան, նրա համար շուրջը մութ է միայն մութ, և նա մտածում է, որ այս ամենը երբեք ավարտ չի ունենա… Բայց պետք չէ մոռանալ ՝արևածագից առաջ ավելի մութ է, քան գիշերը… Սպիտակ լույսը կգա, ամենինչ նորից կլուսավորվի, միայն պետք է ուժ գտնել քո մեջ, պայքարել, գնահատել և սիրել …
Ընդամենը 3 րոպե …
Խեղդվում եմ,
Խեղդվում եմ այս հիմար վիճակից:
Ուզում եմ փախչել,
Փախչել բոլորից և բարձրանալ այնտեղ…
Այնտեղ, ուր միայն թռչուններն են ապրում:
Ցանկանում եմ բղավել, բայց այնպես,
Որ ոչ մի արարած չլսի իմ հոգնած ձայնը:
Ուզում եմ թռչել մտքերիս հետ, գնալ հեռու հեռու…
Ուզում եմ արևի վառող ճառագայթներով ջերմացնել հոգիս,
Մաքրել ուղեղս անձրևի սառը կաթիլներով:
Գոռալ և դուրս հանել սրտիցս այն սև գիծը,
Որը մտել և ավերում է ամեն բան, ամեն ինչ …
Այն երկնային ուժն եմ ուզում, որը մի օր պետք է իջնի ինձ վրա…
Ցանկանում եմ կորցնել բոլորին, լինել միայնակ, լինել անիմաստ,
Բայց և վերակենդանանալ եմ ուզում:
Երաժշտություն եմ ուզում, որ կարողանամ կտրվել բոլորից,
Խորասուզվել երկնքի կապույտի մեջ:
Թևեր եմ ուզում…
***
Ինչքան դժվար է, երբ ապրում ես,
Բայց մահացած:
Ինչքան դժվար է, երբ շնչում ես,
Բայց անիմաստ:
Երբ ցանկանում ես թռչել,
Բայց հասկանում ես,
Որ հոգիդ շղթայված է հիմար մարմնիդ մեջ:
Եվ միայն մտքերն են, որ թռչում են, թռչում ու գնում են …
Բայց մահացած:
Ինչքան դժվար է, երբ շնչում ես,
Բայց անիմաստ:
Երբ ցանկանում ես թռչել,
Բայց հասկանում ես,
Որ հոգիդ շղթայված է հիմար մարմնիդ մեջ:
Եվ միայն մտքերն են, որ թռչում են, թռչում ու գնում են …
...
Նայելով նկարին` ես տեսնում և զգում եմ անսահմանություն, ազատություն, ցանկություններ, արագություն, պարզություն, ադրենալին, հույսեր, աշխարհ, որտեղ միայն դու ես:
… Աննկարագրելի զգացումներ, հույզեր, որոնք դու ցանկանում ես բաց թողնել վանդակից, ճախրել այդ ազատության մեջ: Իմ կարծիքով այստեղ կարմիր ծաղիկներն արտահայտում են քո բնույթը, խառնվածքը,մտքերը, երազները, այն նկարագրում է քեզ, այն քո բացառիկությունն է, եթե ուշադիր լինենք՝ կտեսնենք, որ կարմրից հետո գալիս է մուգ կապույտ գույն, որը նկարագրում է քո մյուս աշխարհը: Երկինքը խորհրդանշում է ազատությունը, իսկ թռչունները խորհրդանշում են այն, որ դու ցանկանում ես ազատվել վանդակից, թռչունի նման թռչել և կորել ազատության մեջ:
Լեոնիդ Ենգիբարյանը և Ես …
Սրճարանը դատարկվում է:
Աթոռները դասավորում են, խոհանոցից լսվում է ամանեղենի չխկչխկոցը:
Մնում ենք միայն ես, դու և թախիծը: Ների՛ր ինձ: Ես գիտեմ, դու ուզւոմ էիր, որ մենք այսօր երկուսով լինենք, բայց թախիծս ինձ հետ է: Դու արդեն բարկանում ես, դու պիտի շտապ զանգահարես: Հասկանում եմ՝ անհետաձգելի է:
Սրճարանը դատարկվում է:
Աթոռները դասավորում են, խոհանոցից լսվում է ամանեղենի չխկչխկոցը:
Մենք երկուսով ենք՝ ես և դու՝ իմ թախիծ…
Աթոռները դասավորում են, խոհանոցից լսվում է ամանեղենի չխկչխկոցը:
Մնում ենք միայն ես, դու և թախիծը: Ների՛ր ինձ: Ես գիտեմ, դու ուզւոմ էիր, որ մենք այսօր երկուսով լինենք, բայց թախիծս ինձ հետ է: Դու արդեն բարկանում ես, դու պիտի շտապ զանգահարես: Հասկանում եմ՝ անհետաձգելի է:
Սրճարանը դատարկվում է:
Աթոռները դասավորում են, խոհանոցից լսվում է ամանեղենի չխկչխկոցը:
Մենք երկուսով ենք՝ ես և դու՝ իմ թախիծ…
Խորը լռություն է տիրում, միայն ամանների չխչխկոցն է, որ խաթարում է մեր թախծոտ երեկոն:
Նստած ենք… միայն մենք ենք՝ ես և դու: Դու այնքան մշուշոտ ես, այնքան պարզ, այնքան ցավալի: Կամաց-կամաց մարում ես՝ թողնելով իմ մեջ մի խորը հետք, դու՝ խարհրդավոր արարած, որտեղից դու ծնվեցիր, ո՞վ է քեզ ստեղծել Ասվա՞ծ, թե՞ ես: Չեմ գտնում ոչ մի հարցի պատասխան, չեմ գտնում քեզ, մշուշ է …
Աթոռները դասավորում են, խոհանոցից լսվում է ամանեղենի չխկչխկոցը:
Լռության մեջ նստած եմ միայն ես …
Ու՞ր ես կորել …
Սեպտեմբերից սկսված մի հարց է ինձ տանջում, որի մասին անընդհատ մտածում եմ: Ու՞ր են կորել իմ մտքերը, երազները, իմ վառ երևակայությունը, ստեղծագործ միտքը, մուսաս: Իրոք, նրանք ուղղակի անհետացել են, չեզոքացել, թե՞ օքսիդացել: Տակնուվրա եմ արել սիրտս, հոգիս, ուղեղս՝ միևնույն է, չեմ գտնում նրանց: Մուսաս, առանց որի ես ինձ պատկերացնում եմ ճղճիմ արարածի տեսքով և հիմա կարծես այդ կերպարանքն եմ ստացել, չեմ կարողանում մտածել, չեմ կարողանում խոսել, երազել , այս հիմար վիճակի բարձունքից ցանկանում եմ բարձր բղավել՝ վերադարձիր ինձ մոտ: Դարձել եմ փոքրիկ երեխա, որը մոլորվելով իր վառ երևակայության մեջ, կորցրել է իրեն, կորցրել է ամեն բան: Ամեն անգամ քնում եմ այն հույսով, որ հիմա կգա, կգա ու կարթնացնի ինձ, իսկ ես արագ այդ մթության մեջ կվերցնեմ թուղթ և գրիչ ու կսկսեմ գրել, ավաղ, ոչինչ: Ա˜ , էլ չեմ կարողանում առանց նրա, խնդրում եմ օգնեք ինձ գտնել նրան, եթե հանկարծ մի օր հանդիպեք, ասացեք, որ ես սպասում եմ, սպասել եմ և սպասելու եմ …
Ինչու՞ է հարկավոր իշխանությունը
Տարբեր մարկանց խմբերում միշտ լինում են գլխավորներ, կառավարիչներ, որոնց ենթարկվում են մարդիկ, նրանք սահմանում են որոշ օրենքներ, կանոններ: Այդպիսի մի դեր էլ կատարում է իշխանությունը: Առանց իշխանության երկրում կսկսվեր քաոս, անկարգություն, մարդիկ չէին հասկանա միմյանց, կսկսվեր կռիվներ, պատերազմներ և բոլորը կանեին այն, ինչ ցանկանում են: Իշխանությունը դա կանխում է, սահմանում է օրենքներ, հասարակության շփման համար կանոններ, բոլորին ցույց է տալիս իր տեղը, այդպես մարդիկ ավելի հեշտ են ապրում: Իհարկե իշխանության անդամները պետք է նաև չչարաշահեն իրենց պաշտոնը: Ինչպես ասել է Սոկրատեսը <<Կառավարիչը կառավարիչ է, հպատակը ՝ հպատակ>>: Երկրի իշխանությունը առաջնահերթ պետք է լինի արդար, չպետք է լինի կաշառակեր,վաճառվող, միամիտ, անխելք, պետք է գործի սրամիտ և ճշգրիտ քայլերով, զարգացնի երկրի տնտեսությանը, ապահովի երկրի խաղաղությունը: Սա է իշխանության գլխավոր առաքելությունը :
Իսկ հիմա գանք մեր փոքրիկ Հայաստան: Ինչ եմ մտածում Հայաստանի իշխանության մասի՞ն:Օօօ, շատ ցավալի է, բայց այո՛: Կաշառակերություն, բնական է բոլոր երկրներում էլ լինում է, բայց Հայաստանը լինելով այսքան փոքրիկ երկիր գերազանցում է բոլոր սահմանները: Իշխանությունը զարգացնում է տնտեսությունը, որոշ դեպքերում էլ մեծ վնասներ է հասցնում երկրին: Իշխանության մեջ մտնող շատ պաշտոնյաներ չարաշահում են իրենց պաշտոնը, այն էլ ինչքան: Այո՛, շատ ցավալի է, բայց սա է իրականությունը: Եվ այսօր շատ քիչ մարդիկ են ովքեր պատրաստ են պայքարելու այս բոլոր խնդիրների դեմ, այսօր շատ մարդիկ կան ովքեր անգամ իրենց սեփական իրավունքներից տեղյակ չեն և կոպիտ ասած էշի նման աշխատում են և ուշադրություն չեն դարձնում նրան, ինչ կատարվում է: Այսօր Հայաստանում բավական մեծ թվի է հասնում արտագաղթը, որի միակ պատճառը իշխանության<<ակտիվ>> գործունեությունն է: Երբևէ մեզ հարց տվել ենք, ինչու՞ ուրիշ երկրներում այս վիճակը այդքան էլ ծանր չէ, ինչու՞, ուր է գնում երկրի բյուջեի մեծ մասը, ինչու՞ է Հայաստանում արտագաղթը այսքան շատ, ռեսուրսներ օգտագործելը ինչքան է օգուտ տալիս տնտեսությանը և երկրին ու արդյոք տալիս է, թե ոչ: Եթե ամեն մարդ գոնե մի անգամ, ուղղակի մտածի այս թեմայի վերաբերյալ ես շնորհակալ կլինեմ: Վերջիվերջո մենք ենք ապրում այս երկրում, թեկուզ միայն հաջորդ սերունդների համար պետք է ստեղծել լավ իշխանություն և կանոնավոր երկիր: Մեր նախնիները պայքարել են բոլորի դեմ, որպեսզի մենք ունենանք այսօր այսպիսի երկի՞ր, չեմ կարծում: Եկեք մտածենք մեր երկրի ապագայի մասին:
ԸՆԴՈՒՆԵԼ ԻՆՔՆ ԻՐԵՆ
Դուք չեք կարող լինել ոչ այլ բան, քան այն, ինչ կաք: Թուլացեք:Գոյությանը դուք հարկավորեք հենց այնպիսին, ինչպիսին կաք:
Միանգամ թագավորը եկավ այգի և տեսավ թոշնող ու մեռնողծառեր,թփեր ու ծաղիկներ: Կաղնին ասաց, որ ինքը մեռնում է,որովհետև չէր կարող լինել այնքան բարձր, որ քան սոճին:Դիմելով սոճուն` թագավորը տեսավ, որ նա տերևաթափ է լինում,որովհետև չէր կարող խաղողի վազի նման խաղող տալ:Իսկ խաղողի վազը մեռնում է, որովհետև չէր կարող ծաղկել,ինչպես վարդը: Շուտով նա բույս գտավ,որ սրտին ուրախություն էր պատճառում, ծաղկուն էր և թարմ:Հարցուփորձ անելով` նա այսպիսի պատասխանստացավ.
– Ես դա ինքնին հասկանալի բան եմ համարում: Չէ որ,երբ դու ինձ տնկում էիր, դու ցանկանում էի ուրախություն ստանալ:Եթե դու կաղնի, խաղողի վազ ցանկանայիր ստանալ,դու դրանք կտնկեիր: Այդ պատճառով էլ ես մտածում եմ,որ չեմ կարող որևէ այլ բան լինել, բացի այն, ինչ կամ:Եվ ես ձգտում եմ զարգացնել իմ լավագույն հատկանիշները:
– Ես դա ինքնին հասկանալի բան եմ համարում: Չէ որ,երբ դու ինձ տնկում էիր, դու ցանկանում էի ուրախություն ստանալ:Եթե դու կաղնի, խաղողի վազ ցանկանայիր ստանալ,դու դրանք կտնկեիր: Այդ պատճառով էլ ես մտածում եմ,որ չեմ կարող որևէ այլ բան լինել, բացի այն, ինչ կամ:Եվ ես ձգտում եմ զարգացնել իմ լավագույն հատկանիշները:
Մեկնաբանություն
Ես համաձայն եմ: Պետք է միշտ լինել այնպիսին, ինչպիսին կաս, վստահես ինքդ քեզ և քո ուժերին, ուրիշների հաճոյանալու համար չփորձես փոխել ինքդ քեզ՝ դառնալով ավելի վատը և կորցնելով սեփական ես-ը: Կան մարդիկ, ովքեր վախենում են ցույց տալ իրենց իրական կերպարը, բնավորությունները: Այդ մարդկանց ես համարում եմ թույլ, ինձ դժվար է շբվել այդպիսի մարդկանց հետ: Ես տանել չեմ կարողանում այն մարկանց, ովքեր ցանկանում են նմանվել ուրիշներին, թե ճաշակով, թե մտածելակերպով, թե բնավորութամբ, ամեն ինչով: Իհարկե, լավ է, երբ մարդ ցանկանում է լինել ավելի լավը, ինչպես իր հասակակիցներից մեկը: Բայց դառնալ կրկնորինակ, չունենալով սեփական տեսակետը և ուղեղը, սեփական կանոնները և բնավորությունները ՝ սխալ է: Պետք չէ նմանվել ուրիշներին, ո՛չ, եղիր այնպիսին, ինչպիսին կաս: Դարձիր ավելի լավը հենց քո իսկ սխալների վրա, սեփական փորձից, դատիր ինքդ քեզ, խոստովանիր քո թերությունները և ձգտիր ինքդ փոխել քեզ, քո ձևով, քո կերպարին համահունչ և պահելով քո ես կոչվածը: Ապրիր այնպես, ինչպես ցանկանում ես: Մի մտածիր, թե ինչ է մտածում, քո մայրը, հայրը, եղբայրը, քո քույրը կամ քո ընկերը, ի՞նչես մտածում դու, ի՞նչես ցանկանում: Հետևիր քո սրտին , մի սահմանափակիր քեզ, թող, որ միտքդ սավառնի և եղիր այնպիսին ինչպիսին դու կաս քո ներսում … <3
Մի մարդու մասին
Մարդիկ շատ տարբեր են, ինչպես նաև իրենց բնավորության գծերը: Կան մարդիկ, որոնք ուղղակի ապրում են, ոչնչի մասին չեն անհանգստանում և անգամ չեն երազում: Ես այդ մարդկանց համարում եմ դատարկ: Կան նաև այնպիսի մարդիկ, ովքեր ապրում են երազներով, նպատակներով և գնահատում են այն ինչ ունեն: Նաև մարդիկ, ովքեր կորցրել են սեփական ես –ը , նրանք իրենց շատ են առանձնացնում մյուսներից թե իրենց մտածելակերպով, թե բնավորությամբ:
Իրոք յուրաքանչյուր մարդ իր բնույթով յուրահատուկ է: Ամեն մարդ մի գլուխգործոց է : Ճիշտ է մարդիկ արտաքինով նման են իրար, բայց յուչաքանչյուր մարդու ներքին աշխարհը տարբերէ :Եվ պետք չէ, որ բոլոր մարդիկ լինեն միանման, նույն մտածելակերպով, եթե Աստված քեզ ստեղծել է այնպիսին, ինչպիսին դու կաս ,ուրեմն հաստատվիր հենց այդպես:
Մարդկանց հոգեբանությունը ուսումնասիրելը ինձ մեծ բավականություն է պատճառում: Պատմություններ, լսել այնպիսի դեպքեր և հետևել թե ինչ է անում մարդը ամեն իրավիճակում:
Իմ կյանքում եղել են այնպիսի պահեր,որ անգամ ես չեմ հասկացել ինձ, կարծես երկու տարբեր մարդիկ , որոնք ունեն տարբեր նպատակներ:
Մարդիկ այնքան հետաքրքիր են …
Նրանք անում են այն ինչ ցանկանում են, նրանք հաճախ մտածում են միայն իրենց մասին, անում անմտածված քայլեր : Իսկ հետո այդպես կորցնում շատ մարդկանց: Եվ վատն այն է, որ միայն կորցնելուց են հասկանում , թե ինչ թանկ մարդ են կորցրել: Իհարկե հաճախ դա լինում է ոչ իրենց մեղքով: Այդ իրավիճակներում նրանք ուղղակի փորձում են հիշել անցյալը, հին օրերը : Հենց այդ պահերին են նրանք սկսում մտածել իրենց անմտածված քայլերի մասին: Բայց արդեն ուշ է …
Այո ես պատմում եմ այս ամենը և ինքս զգում եմ դա, որովհետև եղել եմ այդ իրավիճակներում : Ես ձեզ կներկայացնեմ այն…
Առավոտ էր, աչքերս բացելով ՝ հիշեցի այն ցավը, որ երեկ զգացի: Կարոտում էի քեզ, կարծես սպասում էի, որ հիմա կգաս, կարթնացնես ինձ քո անուշիկ համբույրներով: Վեր կացա ու դեռ սպասում էի : Նայում էի պատուհանին : Արևի երկար շողերը ձգվում էին ու հասնում աչքերիս: Այդ գեղեցիկ գարնանային եղանակը առինքնող էր, սակայն ես չէի ուզում տեսնել այն: Դուրս եկա պատշգամբ, նայում էի ջինջ երկնքին, նայում ու տեսնում՝ ինչ լուսավոր էր օրը: Զգում էի քո կարիքը: Զգում եմ՝ կողքիս ես, բայց ավաղ հիմա քեզ չեմ տեսնում, մտածում եմ քո մասին, ուզում հասկանալ ու՞ր ես հիմա : Երկար մտածմունքներից հետո վերցրի գրիչ ու թուղթ: Չկարողանալով ոչ մեկին պատմել հոգումս կատարվող իրարանցման մասին՝ որոշեցի գրել, ինքս էլ չգիտեմ ՝ ինչն է դրդել, որ այս չոր թղթին եմ հանձնում այն բոլոր հուշերը, որոնք ներսումս էին:
Գիշերն այնքան երկար էր, կարծես մի ամբողջ կյանք լիներ: Մենակ չէի, սենյակումս փոքրիկ քույրիկս էր: Նա Տոման էր, ութ տարեկան, գեղեցիկ, խելացի մի մանկիկ :Նկատեցի,որ լալիս է, հարցրի՝ ինչ է պատահել, ասաց, որ վատ է զգում: Գնացի ՝ մայրիկին կանչեմ, մինչև հասանք, Տոման ուշագնաց էր եղել: Վախից սառել էի և անգամ չէի կարողանում լացել: Արագ հասցրինք հիվանդանոց: Ականջներումս նրա ձայնն էր, աչքերիս առաջ նրա հետ անցկացրած բոլոր օրերը: Սպասում էինք: Կյանքումս ամենաչսիրած բանը սպասելն է, փորձում էի ինձ զսպել: Մոտեցավ բժիշկը՝ սպիտակ հագուստով, տխուր, թորշոմած և լուրջ դեմքով: Հետո ասաց ,որ չեն հասկանում ինչ է պատահել, իսկ Տոման կոմայի մեջ էր: Բայց ես հավատում էի, այդ մթության մեջ ես գտնում էի վերջին լույսը, հավատում, որ ամեն ինչ լավ կլինի : Աղոթում էի անդադար և փորձում գտնել հարցերի պատասխաններ ՝ հասկանալով,որ պատասխան չունեն:
Ապրիլի յոթն էր, հիվանդանոցում սպասում էինք: Մոտեցավ բժիշկը, ասաց, որ գնում է երեխայի մոտ, մեկ հոգի կարող է գնալ իր հետ: Վեր կացա խնդրեցի, որ ես գնամ: Հագա սպիտակ խալաթ և մտա այն սենյակը, որտեղ…
Նա պառկած էր ՝ անշարժ, սպիտակ : Տարբեր սարքեր էին միացված, որոնց ձայնը մինչև հիմա հիշում եմ: Այնքան էի ուզում գրկել նրան և երբեք չթողել: Այնքան էի կարոտել նրա ձայնը, նրա ծով աչքերը :
Հանկարծ սարգերից մեկը ձայն հանեց, բժիշկները ինձ դուրս հանեցին և կանչեցին մյուսներին: Ես վախից անգամ չէի կարողանում մտածել: Քիչ անց բժիշկը մոտեցավ և ասաց.
-Ցավում եմ, մենք կորցրինք նրան:
Այդ պահին կարծես կյանքս աչքերիս առջևով անցավ ու հարվածեց ինձ: Ես չէի կարողանում հասկանալ ինչ է կատարվում: Այնքան դժվար է, երբ վերջին պահին ես հասկանում,որ կորցնում ես այն մարդկանց, որոնց սիրում ես: Նա դեռ այնքան փոքր էր: Կարծես դեռ երեկ էր,որ զբոսնում էինք միասին,խախում և վայելում կյանքը :
Ես եկա տուն: Այդ չորս պատերի մեջ միայն թուղթն էր,որ կարողացավ ինձ ապաստան տալ իր չոր թղթերի տակ: Վերցրի և արագ դուրս եկա պատշգամբ, գրում էի ՝ անդադար, անիմաստ,գրում էի այն ինչ զգում եմ: Հանկարծ մի լույս ընկավ թղթի վրա, ես բարձրացրի գլուխս և տեսա ինձ շատ մոտիկ, բայց և շատ հեռու մի հրեշտակ: Նա մեղմ շշնջաց .
- Արի քույրիկ, ես այստեղ եմ …
Мост в Терабитию
Я остoрожно вхожу в этой дикий, красивый, неизведанный , подводный мир. Я плыву в тишине, лишь мое дыхание нарушает это безмолвие. Надо мной нет ничего кроме этого мерцающего света, место откуда я пришла и куда вернусь когда закончу здесь. Я погружаюсь, здесь безумно красиво, я погружаюсь мимо подводных скал и темных водорослей, на самой глубину где плывет стая серебренных рыбок, простикая водные просторы, я пропускаю наверх пузыри, похожи на маленьких медуз. Проверяю кисларод времени ни так много чтоб увидеть то что я хотела, но я рада что побывала здесь.
Եղեք կրթված
Կրթությունը գիտելիքների մի աղբյուր է, որը չունի ավարտ: Այն մարդկանց հնարավորություն է տալիս լինել զարգացած, խելացի, տեղեկացված: Ես կրթված եմ համարում այն մարդկանց, որոնց հետ խոսելիս դու զգում ես, որ նրանք խելացի են, կիրթ,տեղեկացված են աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից (իհարկ պարտադիր չէ, որ տեղյակ լինեն ամեն-ամեն ինչից), ունեն սեփական կարծիք և կարողանում են նորմալ այն ներկայացնել, զարգացած են: Ես փորձում եմ դառնալ կիրթ մարդ, որովհետև անգրագետ մարդիկ այս դարում տեղ չունեն և ընդհանրապես շատ անհետաքրքիր է շփվել անգրագետ մարդու հետ՝ չունենալով ընդհանուր շփման թեմա: Ինձ տհաճ է, երբ իմ շրջապատում խոսում են այնպիսի թեմաներից, որից ես տեղյակ չեմ: Անմակարդակ և անգրագետ մարդիկ իմ կարծիքով չեն ապրում, վարում են անհետաքրքիր կյանք, միանման օրերով և անմակարդակ խոսակցություններով: Կիրթ մարդու պահելաձևը պետք է համապատասխանի իրեն: Իհարկե ես չեմ համարում, որ եթե մարդը կիրթ է, չպետք է ապրի այնպես, ինչպես ցանկանում է, մարդու բնավորությունը կապ չունի իր կիրթ լինելու հետ: Ես համարում եմ, որ խելացի մարդկանց պահելաձևը շատ չնչին ձևով է կապված նրանց խելացի լինելու հետ, ուղղակի խելացի մարդիկ պետք է պահեն վարվելաձևի կանոնները և չկորցնեն իրենց չափի զգացումը, բայց պետք է նաև ապրեն այնպես ինչպես ցանկանում են: Երբեմն ես անում եմ այնպիսի բաներ, որոնք կիրթ մարդը չի անի, դրանք ուղղակի անմտածված քայլեր են, որոնք ես դժվարանում են անգամ թվարկել: Օրինակ հաճախ ես կորցնում եմ իմ չափի զգացումը, սկսում եմ անտեղի խոսել և կոպտել դիմացինիս:
Կրթված լինելու գրավականը որակյալ կրթությունն է: Իմ կարծիքով Հայաստանում հասարակության որոշ մասն է, որ ցանկանում է ստանալ որակյալ կրթություն: Որակյալ կրթությամբ մենք կարող ենք ստեղծել կրթված հասարակություն, իհարկե շատ լավ կլինի, երբ կրթված մարդիկ չեն սկսի առանձնանալ մյուսներից: Ասել, որ Հայաստանում որակյալ կրթունյուն չկա՝ սխալ կլինի, կա, բայց ոչ լիարժեք: Այսօր շատ մարդիկ են սովորում, բայց չեն դառնում լավ մասնագետներ: Պակասում է հասարակության կրթվելու և որակյալ գիտելիք ստանալու ցանկությունը: Ես չէի ցանկանա Հայաստանում ստանալ կրթություն, քանի որ ինձ դուր չի գալիս այստեղի կրթությունը և ամենակարևորը ազգի մտածելակերպը: Ցանկանում եմ ստանալ այնպիսի կրթություն, որ միայն իմ մասնագիտությունից տեղյակ չլինեմ, այսինքն բազմակողմանի զարգացած, բայց մասնագիտությանս մեջ լինեմ լավագույնը:
Կրթություն ասելով՝ ես առաջնահերթ հասկանում եմ ինքնակրթությունը: Ուսուցիչը քեզ տալիս է կրթություն, կրթվելու ձև, համապատասխան գիտելիք, բայց դու ինքդ ես աշխատում դրա վրա, ինքդ ես փորձում ստանալ այն, հասկանալ: Ոչ ոք քեզ չի ստիպում լինել կրթված, զարգացած, խելացի դա քո սեփական որոշումն է և դրա համար դու ինքդ պետք է քայլեր կատարես: Պետք է կարդալ շատ գրքեր, տեղեկացված լինել տարբեր նորություններից (տարբեր ասպարեզներում), զարգացնող ֆիլմեր դիտել, գրագետ խոսել սովորել, սովորել ներկայացնել սեփական կարծիքը, հաճելի և հետաքրքիր զբաղմունքներով զբաղվել, սովորել սեփական սխալների վրա, չլինել տափակ, անհետաքրքիր և այլն: Եվ բացի այդ դու ես քո կյանքի տերը, դու ինքդ որոշ ձևով պետք սովորեցնես և կրթես քեզ:
Մեր կրթությունը պետք է լինի շարունակական սովորելով դպրոցում, հետո ԲՈՒՀ-ում դա ևս կրթություն է, բայց մենք շարունակելով ապրել ամեն վարկյան նոր գիտելիքներ ենք ստանում, աշխարհը զարգանում է և մարդիկ չեն կարող սահմանափակվել միայն դպրոցում կամ ԲՈՒՀ- ում ստացած գիտելիքներով: Կրթությունը չի կարող սահմանափակվել միայն դասով, որովհետև դասից ստացած գիտելիքը դու կիրառում ես քո մասնագիտության մեջ, կան նաև առարկաներ , որոնք ձևավորում են մարդու աշխարհայացքը, մտածելակերպը, բայց դա բավական չէ այս դարի համար: Մարդիկ պետք է ունենան նաև իրենց կյանքի դպրոցը, որտեղ նրանք կունենան իրենց սեփական դասերը և գիտելիքները, որը ինձ համար ավել հետաքրքիր է: Ես սովորում եմ սովորել, որովհետև ինչքան ավելի ես սովորում, այդքան հասկանում ես, որ շատ քիչ գիտես: <<Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ>> այսպես է ասել Սոկրատեսը, և ես համաձայն եմ այս մտքի հետ, պետք չէ սահմանափակվել, մենք ամեն րոպե սովորում ենք և միայն այն ժամանակ ենք հասկանում մեր սովորածը, երբ կիրառում ենք կյանքում:
Մեդիան օգնում է ինձ սովորել, զարգացած լինել, տեղեկացված: Ամեն րոպե ես համացանցից իմանում եմ տարբեր նորություններ, հետաքրքիր դեպքեր , փաստեր: Օրինակ ես ինքս շատ եմ սիրում կարդալ հայտնի մարդկանց ասույթներ, շատ եմ սիրում դիտել ֆիլմեր, էլէկտրոնային տարբերակով գրքեր կարդալ և ընդհանրապես շփվել: Մեդիան հեշտացնում է մեր կրթությունը, բայց ամեն ինչ տեսնել մեդիայի մեջ սխալ է:
Ես սովորում եմ, որովհետև սիրում եմ սովորել, որովհետև չեմ ցանկանում լինել անգրագետ և անմակարդակ, որովհետև ունեմ շատ նպատակներ, որոնց կատարման առաջին նախադրյալը կրթությունն է:
Այսօր մարդիկ իրենց գիտելիքներով և մարդկային արժեքներով են ձեռք բերում շրջապատ և ընկերներ: Եվ իրոք կրթված մարդիկ շատ բան կփոխեն աշխարհում և արդեն սկսել են փոխել, իսկ այն մարդիկ ովքեր մտածում են, որ կրթությունը անհետաքրքիր է, այդպես լքված կմնան հասարակության կողմից և ամեն անգամ կմտնեն odnoklassniki.ru և կշարունակեն իրենց <<հետաքրքիր>> գործունեությունը:
Subscribe to:
Comments (Atom)

